13.03.2020|
12:55
Վայքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Հեղափոխության պահապաններից», որ երեկ գնացել ու հանդիպել են Նիկոլ Փաշինյանին հայհոյած երիտասարդի հետ։ «Սա անընդունելի է ինձ համար, մանավանդ, որ ես երկու օր է՝ խոսում եմ, որ մենք հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանենք, բայց մարդիկ մեր անունից գնում են ու նման գործողություններ են անում, այսինքն իրենց անունից են անում՝ ի պաշտպանություն մեզ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։